Ուեյն Ռունի. «Հիմարություն մի արա, Բելինգհեմ»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին ազգային հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին խորհուրդ է տվել զսպել էմոցիաները։

«Սլովենիայի դեմ խաղում նա չկարողացավ թաքցնել իր հիասթափությունը։ Նման դեպքեր պատահել է ինձ հետ։ Ես գիտեմ, թե ինչ վիճակում է նա։ Հիմարություն մի արա, Ջուդ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Անգլիայի հավաքականը կմրցի Սլովակիայի հետ։