Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը, ով հուլիսի 1-ից կդառնա ազատ գործակալ, կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, 31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Կոմոն»։

Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, ֆուտբոլիստը մեկնել է Իտալիա՝ հանդիպելու ակումբի տնօրենի հետ և լսելու նրանց առաջարկը։ «Ռոման» կարող է մրցել Ա Սերիայի նորեկի հետ։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև հռոմեացիները։