Հայտնի է՝ Շվեյցարիա – Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

Այսօր՝ հունիսի 29-ին, տեղի ունեցավ EURO-2024-ի 1/8-րդ եզրափակիչ հանդիպումը Շվեյցարիայի և Իտալիայի հավաքականների միջև։

Հանդիպումն ավարտվել է Շվեյցարիայի հավաքականի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռուբեն Վարգասը։ Հանդիպման 46-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Վարգասը։