Գերմանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը կմասնակցի Դանիայի դեմ խաղին

Գերմանիայի հավաքականի գլխավոր կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը EURO-2024-ի 1/8 եզրափակչում կկարողանա խաղալ Դանիայի դեմ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ Ռյուդիգերը ազդրի հետ կապված խնդիրներ ուներ Շվեյցարիայի հետ խմբային փուլի խաղի վերջնամասում (1:1):

Գերմանիա – Դանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 29-ին։