Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Մատիաս դե Լիխտին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մատիաս դե Լիխտին։

Անգլիական ակումբը լրջորեն դիտարկում է հոլանդացի պաշտպանին «Բավարիայից» տեղափոխելու հնարավորությունը, հայտնում է The Athletic-ը։

Ակումբների միջև բանակցությունները դեռ չեն սկսվել, սակայն մանկունիանցիների համար ֆուտբոլիստի տրանսֆերը դարձել է կոնկրետ նպատակ։

Մատիաս դե Լիխտն խաղացել է «Այաքսում» «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մտադիր է ֆուտբոլիստի համար ստանալ 70 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Դե Լիխտը Բունդեսլիգայում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։