Անգլիական «Վեսթ Հեմը» հետաքրքրված է ֆրանսիական «Մեցի» և Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեի ծառայություններով, հայտնում է The Guardian-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը կապ է հաստատել «Մեցի» հետ՝ հնարավոր տրանսֆերի հետ կապված։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրացի ֆուտբոլիստը, ով ընթացիկ Եվրոյի լավագույն ռմբարկուն է, արդեն բանավոր համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ։
Ֆրանսիական ակումբը նախատեսում է գործարքն ավարտին հասցնել մինչև Եվրոպայի առաջնության ավարտը։