Հունիսի 29-ին Գերմանիայի հավաքականը EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում կմրցի Դանիայի ընտրանու հետ։
Դարպասապահ Մանուել Նոյերը խաղադաշտ դուրս կգա Բունդեսթիմի մեկնարկային կազմում։ 38-ամյա Նոյերի համար այս հանդիպումը 19-րդն էր Եվրոպայի առաջնությունում։
Նոյերը դարձավ Գերմանիայի հավաքականի ռեկորդակիրը Եվրոպայի առաջնություններում թիմի կազմում անցկացրած հանդիպումների քանակով։ Նա առաջ է անցել Բաստիան Շվայնշտայգերից, որը անցկացրել է 18 հանդիպում։