«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել Մյունխենի «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգտի ներկայացուցիչների հետ, հայտնում է Sky Sport-ը։

24-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ «Բավարիայից» և միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», քանի որ ցանկություն չունի լինել մյունխենյան ակումբի կենտրոնական պաշտպանի չորրորդ կամ հինգերորդ ընտրությունը։

Ակումբների միջև դեռևս բանակցություններ չեն եղել Դե Լիգտի հետ կապված։

Նախկինում Դե Լիգտը «Այաքսում» հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ։