Կիլիան Մբապպեն նոր դիմակ է կրում 📷

Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8-րդ եզրափակչի Բելգիայի հետ խաղից առաջ հերթական մարզումն է անցկացրել։

Մամուլի ծառայությունը հրապարակել է ֆուտբոլիստների լուսանկարը՝ Կիլիան Մբապպեն իր նոր սև դիմակով։

Image

Հիշեցնենք, որ հարձակվողը խմբային փուլում ավստրիացի ֆուտբոլիստի հետ բախումից հետո քթի կոտրվածքի պատճառով ստիպված է դիմակ կրել։