Խվիչա Կվարացխելիան պատասխանել է «Նապոլիի» առաջարկին

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան չի ընդունել պայմանագիրը երկարաձգելու նեապոլիտանական ակումբի վերջին առաջարկը, հայտնում է Corriere dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը հասցնել 5 միլիոն եվրոյի (գումարած բոնուսներ), որն ի վերջո կհասնի մինչև 7 միլիոն։

«Նապոլին» Կվարացխելիային առաջարկել է նոր համաձայնագիր մինչև 2029 թվականը, սակայն ֆուտբոլիստը և նրա գործակալը որոշել են ընդմիջել բանակցություններում մինչև Եվրոյի ավարտը, որտեղ Վրաստանի հավաքականը դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։