Իլկայ Գյունդողան. «Ես Լիոնել Մեսսին չեմ, ով կարող է միայնակ առաջ տանել ամբողջ թիմը»

Իլկայ Գյունդողանը պատասխանել է Գերմանիայի հավաքականին միայնակ առաջ տանելու մասին հարցին։

«Ես միայնակ պատասխանատվություն չեմ կրում Գերմանիայի հավաքականի հաջողությունների, ոչ էլ անհաջողությունների համար։ Ես Մեսսին չեմ, ով կարող է միայնակ տանել ամբողջ թիմը: Մեր թիմում նման խաղացող չկա։

Ուստի թիմային խաղը կարևոր է, հիմա այն մակարդակի վրա է, որը վաղուց չէր երևում ազգային թիմում»,- ասել է Գերմանիայի հավաքականի և «Բարսայի» կիսապաշտպանը։

EURO-2024-ի 1/8 եզրափակչում Գերմանիայի հավաքականը կհանդիպի Դանիայի ընտրանու հետ։