Հանս-Դիտեր Ֆլիկը որոշում է կայացրել Ժոաու Ֆելիշի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ իր գլխավորությամբ հարձակվող Ժոաու Ֆելիշը կկարողանա ավելի լավ հանդես գալ, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական թիմի նոր մարզիչը վստահ է, որ ֆուտբոլիստը կցուցադրի իր լավագույն խաղը, եթե վստահես իրեն։

Անցած մրցաշրջանում Ֆելիշը վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում», որը պատկանում է «Ատլետիկոյին»։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։