Գուտի․ «Խվիչա Կվարացխելիան ինձ մարզաշապիկ է խոստացել, բայց դեռ չի տվել»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին ասել է, որ դեռ սպասում է Խվիչա Կվարացխելիայի մարզաշապիկին։

Անցյալ տարի Գուտին Խվիչային վերնաշապիկ էր ուղարկել, որի վրա գրված էր՝ «Սպասում եմ «Ռեալում»: Ձեր խաղը կստիպի շատերին սիրահարվել»: Կվարացխելիան խոստացել է իսպանացուն ուղարկել իր մարզաշապիկը։

«Մի փոքր զայրացած եմ նրա վրա: Մենք խոսեցինք, և նա ինձ շապիկ խոստացավ, բայց այն դեռ չի հասել:

Այս EURO-ի ընթացքում ես շատ կուզենայի ստանալ նրա մարզաշապիկներից մեկը»,- ասել է Գուտին El Chiringuito հեռուստաընկերության եթերում:

Հունիսի 30-ին Իսպանիան կխաղա Վրաստանի հետ EURO-2024-ի 1/8 եզրափակիչում։