Ջանլուիջի Դոննարումա. «Այսօր հիասթափեցրինք, մրցակիցն արժանի էր հաղթանակի»

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման ամփոփել է EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Շվեյցարիայից կրած պարտությունը (0։2)։

Իտալիայի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից։

«Ցավալի է դուրս մնալ այսպես, մենք ներողություն ենք խնդրում բոլորից: Այսօր հիասթափեցրինք, մրցակիցն արժանի էր հաղթանակի։

«Առաջին խաղակեսում մենք շատ հաճախ էինք կորցնում գնդակը և շատ տարածություն թողեցինք Շվեյցարիայից։ Շատ բարդ հանդիպում էր, դժվար կլինի այս խաղը մոռանալ։

Արդյո՞ք մեզ պակասում էր համարձակությունը։ Այս խաղում մեզ պակասում էր ամեն ինչ, այդ թվում՝ որակը, առաջին խաղակեսում մենք շատ վատ խաղացինք, մրցակիցն անընդհատ տիրում էր գնդակին։ Երկրորդ խաղակեսը պետք է լավ սկսեինք, բայց անմիջապես զիջեցինք։ Մենք պետք է ընդունենք դա, հիասթափեցրինք»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում Tutto Mercato-ը։