Ջանլուիջի Դոննարումա. «Շվեյցարիայի հավաքականը ֆիզիկապես ուժեղ թիմ է»

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման խոսել է այն մասին, թե ինչ է ակնկալում Շվեյցարիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչի խաղից։

«Շվեյցարիայի հավաքականը ֆիզիկապես ուժեղ թիմ է, դա կարող ես զգալ խաղադաշտում։ Դուք պետք է պատրաստ լինեք հարմարվելու խաղի ընթացքին: Հարձակման անցնելը փոխանցումով կամ գնդակն առաջ նետելը կարող է տարբեր լինել։ Նրանք ագրեսիվ են գործում, և մենք պետք է հնարավորինս քիչ սխալներ թույլ տանք»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Շվեյցարիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 29-ին։