Այսօր՝ հունիսի 29-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» կայացավ EURO-2024-ի 1/8-րդ եզրափակիչը, որում Շվեյցարիան մրցեց Իտալիայի հետ։ Շվեյցարիայի հավաքականը հաղթեց՝ 2:0 հաշվով։
Շվեյցարիայի կազմից աչքի ընկան Ռեմո Ֆրեյլերն ու Ռուբեն Վարգասը։
Իտալիայի հավաքականը լքեց Եվրոպայի առաջնությունը՝ որպես մրցաշարի գործող չեմպիոն։
Մուրատ Յակինի թիմը դուրս է եկել EURO-2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Անգլիա – Սլովակիա զույգի հաղթողը։