Անդրեյ Լունինը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը մտադիր է հեռանալ թիմից, սրա մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ուկրաինացուն նոր պայմանագիր է առաջարկել, սակայն նա մերժել է այն։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։

Անդրեյ Լունինը որոշել է հեռանալ «Ռեալից» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո (2:0), երբ մնաց պահեստայինների նստարանին։ Մինչ այդ 25-ամյա դարպասապահը Տիբո Կուրտուայի վնասվածքի պատճառով խաղում էր մեկնարկային դերում։

Անցած մրցաշրջանում Անդրեյ Լունինը մասնակցել է 31 հանդիպման և բաց թողել 32 գոլ։