Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

Ուկրաինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Ըստ աղբյուրի՝ ուկրաինացի դարպասապահն հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Լունինը չի ցանկանում հայտնվել բելգիացի Տիբո Կուրտուայի ստվերում և մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։