PROFFOOTBALL-ը այս անգամ զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանի հետ։
–Արթուր կխոսե՞ք ֆուտբոլում ձեր առաջին քայլերի մասին։
-Ֆուտբոլում առաջին քայլերս կատարել եմ «Շախտյորի» ակադեմիայում։ Հայրս տեղափոխվել էր Ուկրաինա, իսկ հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք այնտեղ ապրելու։
-Կխոսե՞ք ավարտված մրցաշրջանի մասին, ընդհանուր առմամբ ստացվա՞ծ էր այն, թե՞ ոչ։ Դուք դարձաք ՀՊԼ-ի լավագույն ռմբարկու, ի՞նչ կասեք այդ մասով։
-Շատ հետաքրքիր և դիտարժան մրցաշրջան ստացվեց։ Չորս ակումբ պայքարում էր Հայաստանի առաջնությունում չեմպիոնության համար։ Մենք ցանկանում էինք չեմպիոն դառնալ, ցավոք սրտի չստացվեց։ Առաջնությունում գրավեցինք երկրորդ տեղը, կարծում եմ վատ արդյունք չէր։
–Կնշե՞ք ամենաբարդ պաշտպանի անունը, որի դեմ երբևէ խաղացել եք։
-Չեմ կարող մեկ հոգու անուն նշել։ Հարձակվողը ցանկանում է շրջանցել պաշտպանին և գոլ խփել, իսկ պաշտպանը ցանկանում է խլել գնդակը հարձակվողից։ Բոլորի դեմ էլ դժվար է եղել։
Շատ ուրախ եմ և շնորհակալ իմ թիմակցներին, որ դարձա Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու։
–Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, կխոսե՞ք Ձեր ապագայի մասին։
-Շուտով նորություններ կլինեն իմ ապագայից, բայց այս պահին ես իմ հանգիստն եմ վայելում։
–Հայաստանի Հավաքականի մարզումներին կամ դրանից դուրս Ալեքսանդր Պետրակովի հետ հաճա՞խ ես զրուցում։ Ի՞նչ խորհուրդներ է նա տալիս քեզ։
-Պետրակովը զրուցում է բոլորիս հետ, նա միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս բոլորիս։
–Ընթանում է Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը և արդեն ավարտվել է խմբային փուլը, ո՞ր հավաքականը ձեզ տպավորեց իր խաղով, ում ե՞ք համարում այս մրցաշարում ֆավորիտ։
-Խմբային փուլում շատ հետաքրքիր հանդիպումեր եղան։ Կարող եմ նշել՝ Պորտուգալիային, Գերմանիային, Իսպանիային և Ֆրանսիային։ Այս չորս հավաքականներն էլ ֆավորիտ իմ կարծիքով, բայց ես անգամ վստահ չեմ, որ նրանից մեկ է հաղթելու մրցաշարը։