Սաուդյան ակումբը հայտարարել է Նաչոյի տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Նաչո Ֆերնանդեսը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիյա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր թիմում 34-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 6 համարի մարզաշապիկով։ Նաչոն «Ալ-Կադիսիա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Նաչոն Մադրիդի «Ռեալի» պատմության ամենաշատ պարգևատրված ֆուտբոլիստն է։ Իսպանացին պատմության հինգ ֆուտբոլիստներից մեկն է, ում հաջողվել է 6 անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում։

Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» սան է։ Նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 364 հանդիպում, խփել է 16 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։