ՊՍԺ-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել մադրիդյան թիմ

ՊՍԺ-ի և Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Ուգարտեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Անցած մրցաշրջանում Ուգարտեն մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 25 հանդիպման։ Կիսապաշտպանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։