Իտալական ակումբը ցանկանում է գնել Ռաֆայել Վարանին

Կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո կդառնա ազատ գործակալ։

Ֆրանսիացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալական «Կոմոն» մտադիր է պայմանագիր կնքել 31-ամյա խաղացողի հետ։

Թիմի մարզիչ Սեսկ Ֆաբրեգասն անձամբ է հետաքրքրված փորձառու կենտրոնական պաշտպանով։

Ռաֆայել Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։