Սերու Գիրասին կարիերան կշարունակի «Բորուսիայում»

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Իշամեղուները» կվճարեն 28-ամյա գվինեացու համար պայմանագրով նախատեսված 17,5 միլիոն եվրո ազատման կետը։

Գուիրասսին «Շտուտգարտում» հանդես է գալիս 2022 թվականի աշնանից։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 30 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։