Մատիս Դե Լիգտը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատիս Դե Լիգտը շարունակում է մնալ Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբի տրանսֆերային ցուցակում։

Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է, որի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հոլանդացու հետ արդեն աշխատել է «Այաքսում»։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի կարծիքով՝ դե Լիգտն իսկապես «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախներից մեկն է։

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթում տարած հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա Լիգայում։