Մարկուս Ռեշֆորդը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Պարի Սեն Ժերմենը» կրկին դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու տարբերակը։

Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ ՊՍԺ-ն վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Ռեշֆորդի հավանական տեղափոխությունը։

Նշվում է, որ ֆրանսիական գրանդը շարունակում է հետևել 26-ամյա հարձակվողի հետ կապված իրավիճակին։

Ռեշֆորդի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։