Ջուդ Բելինգհեմ. «Վերջին խաղում ես ուղղակի մահացած էի»

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումը Սլովենիայի հետ (0:0) գրեթե ուժասպառ է ավարտել։

«Երկրպագուների աջակցությունը մեզ թույլ է տալիս էներգիա վերցնել խաղերի ավարտից: Վերջին խաղում ես ուղղակի մահացած էի։ Բայց դու լսում ես երկրպագուների երգն ու վանկարկումը, և ուժ ես գտնում շարունակելու խաղալ: Մեր խաղամակարդակը շատ ցանկալի էր, բայց դա նորմալ է, դա տեղի է ունենում ֆուտբոլում:

Կարծում եմ՝ ամենակարևորը չհանձնվելն է, երբ կրում ես Անգլիայի մարզաշապիկը և ներկայացնում քո երկրպագուներին խաղադաշտում»,- ասել է Բելինգհեմը Անգլիայի մամուլի ծառայությանը։

Անգլիայի հավաքականը հինգ միավորով գրավեց առաջին տեղը C խմբում։ EURO-2024-ի 1/8-րդ եզրափակչում Գարեթ Սաութգեյթի թիմը հունիսի 30-ին Գելզենկիրխենում «Վելտինս Արենաում» կմրցի Սլովակիայի հետ։