Ալբանիան EURO-2024-ի հակառեկորդ է սահմանել ՈՒԵՖԱ-ի տուգանքների չափով

ՈւԵՖԱ-ն Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային պատժել է 86,5 հազար եվրոյով EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Իսպանիայի դեմ խաղում (0:1) երկրպագուների պահվածքի համար։ Այս մասին հայտնում է CNA պորտալը։

Այս գումարը ներառում է տուգանքներ՝ օտար առարկաներ խաղադաշտ նետելու համար (45 հազար եվրո), ոչ պատշաճ հաղորդագրություններ տարածելու համար (25 հազար), պիրոտեխնիկա օգտագործելու համար (8,5 հազար) և երկրպագուներին խաղադաշտ վազելու համար (8 հազար)։

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն տուգանել էր Ալբանիային Խորվաթիայի և Իտալիայի հետ մրցաշարի խմբային փուլի հանդիպումներից հետո։ Պատժի ընդհանուր գումարը հասել է ավելի քան 171 հազար եվրոյի՝ սա Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցների մեջ տուգանքների ամենաբարձր թիվն է։