ՈւԵՖԱ-ն նշել է, թե ինչպես է Դանիան զբաղեցրել երրորդ հորիզոնականը C խմբում

Չորեքշաբթի ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Դանիան EURO-2024-ի C խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ավելի քիչ դեղին քարտերի պատճառով՝ առաջ անցնելով Սլովենիայից։

Եզրափակիչ տուրում Անգլիան ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ (0:0), իսկ Դանիան միավորները կիսեց Սերբիայի հետ (0:0): Դանիան ու Սլովենիան վաստակել են 3-ական միավոր։ Խմբային փուլի հանդիպումներում թիմերի մյուս բոլոր ցուցանիշները հավասար են ստացվել՝ ներառյալ գոլերի տարբերությունը և խփած գոլերի քանակը։

Խմբում թիմերի վերջնական դիրքում որոշիչ է եղել դեղին քարտերի քանակը։ Դանիայի և Սլովենիայի ֆուտբոլիստները ստացել են նույնքան զգուշացումներ՝ 6-ական, սակայն վճռորոշը սլովենացիների տեխնիկական տնօրեն Միլիվոյա Նովակովիչին ցույց տված դեղին քարտն էր։

Դանիան C խմբում փլեյ-օֆֆ մտավ 2-րդ տեղից, իսկ Սլովենիան 3-րդ տեղից դուրս եկավ 1/8: