Լեհաստանի հավաքականը EURO-ներում վատ ցուցանիշ է գրանցել

Լեհաստանի հավաքականն իր 5 EURO-ին 4-ում ոչ մի հաղթանակ չի տարել։

EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրում լեհերը ոչ-ոքի խաղացին Ֆրանսիայի հետ (1:1): Թիմը կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները ընդամենը երկու տուրից հետո:

Արդյունքում Լեհաստանը զբաղեցրեց վերջին տեղը D խմբում։ Թիմը պատմության մեջ 5-րդ անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

Հինգ դեպքերից չորսում լեհերը մրցաշարն ավարտել են առանց հաղթանակների (2008թ.՝ 1 ոչ-ոքի և 2 պարտություն, 2012թ.՝ 2 ոչ-ոքի և 1 պարտություն, 2021թ.՝ 1 ոչ-ոքի և 2 պարտություն, 2024թ.՝ 1 ոչ-ոքի և 2 պարտություն):

Միակ բացառությունը EURO-2016-ն էր, որտեղ թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։