Սարսափելի վնասվածք ստացած հունգարացի ֆուտբոլիստը դուրս է գրվել հիվանդանոցից

«Ֆերենցվարոշի» և Հունգարիայի հավաքականի հարձակվող Բառնաբաս Վարգան, ով EURO-2024-ի Շոտլանդիայի հետ խաղում (1:0) պատգարակով լքել է խաղադաշտը, դուրս է գրվել հիվանդանոցից։ Ֆուտբոլիստն արդեն վերադարձել է Հունգարիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շնորհակալություն աջակցության բազմաթիվ հաղորդագրությունների համար։ Լավ է նորից տանը լինելը: Այժմ հանգստանալու մի քանի շաբաթ ունեմ։ Սրանից հետո կկենտրոնանամ վերականգնմանս վրա»,- ասել է Վարգան։

Շոտլանդիա – Հունգարիա հանդիպման 68-րդ րոպեին Վարգան բախվել է դարպասապահ Անգուս Գունին ու մնացել խոտածածկին պառկած։

Հունգարիայի հավաքականի հարձակվողը երկուշաբթի բարեհաջող վիրահատության է ենթարկվել։