Ալբանացի երկրպագուները Իսպանիայից կրած պարտությունից հետո կռվել են միմյանց հետ

Ալբանիայի հավաքականի երկրպագուները Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի խաղում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից հետո կռվել են միմյանց հետ։ Այս մասին հայտնում է The Sun բրիտանական հանրահայտ առցանց հրատարակությունը։

Հիշեցնենք, որ Ալբանիայի եւ Իսպանիայի հավաքականների հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ հունիսի 24-ին։ Թիմերը խաղացել են Դյուսելդորֆի Merkur Spiel Arena-ում: Հանդիպումն ավարտվել է Իսպանիայի հավաքականի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Այսպիսով, Ալբանիան B խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը և ավարտեց իր մասնակցությունը EURO-2024-ում։

Գերմանիայում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը: