Պերու – Կանադա հանդիպման մրցավարի օգնականը կորցրել է գիտակցությունը բարձր ջերմաստիճանի պատճառով

COPA AMERICA-ի խմբային փուլի Պերու – Կանադա հանդիպման մրցավարի օգնականը կորցրել է գիտակցությունը։

Թիմերը հանդիպեցին խմբային փուլի երկրորդ տուրում։ Խաղն ավարտվել է կանադացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Առաջին խաղակեսի վերջում մրցավարի օգնական Հումբերտո Պանհոյը կորցրել է գիտակցությունը ջերմաստիճանի բարձր լինելու պատճառով: Դա նկատել է Կանադայի հավաքականի դարպասապահ Մաքսիմ Կրեպոն, ով վազելով մոտեցել է գվատեմալացի մրցավարին և գլխավոր մրցավարի ուշադրությունը հրավիրել միջադեպի վրա։

Պանհոյը ուշքի է եկել, սակայն խաղադաշտը լքել է պատգարակով։

Խաղի ընթացքում մարզադաշտում օդի ջերմաստիճանը եղել է 33 աստիճան։