EURO-ի պատմության մեջ առաջին անգամ գրանցվեց նման արդյունք

Այսօր՝ հունիսի 26-ին, կայացան EURO-2024-ի E խմբի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները։

Ուկրաինայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Բելգիայի հետ՝ 0:0: Ռումինիան և Սլովակիան նույնպես ոչ-ոքի խաղացին՝ 1:1:

EURO-ի պատմության մեջ առաջին անգամ չորս թիմերն էլ խմբային փուլն ավարտեցին նույնքան միավորով՝ բոլորը 4 միավորով։

Լրացուցիչ ցուցանիշներով խմբում առաջին տեղը զբաղեցրել է Ռումինիան՝ 4 միավորով։ Բելգիա՝ երկրորդ տեղ և փլեյ-օֆֆի ուղեգիր։ Սլովակիան երրորդ տեղում է և մրցաշարի հաջորդ փուլում։ Ուկրաինայի հավաքականը լքում է EURO-2024-ը՝ խմբում զբաղեցնելով վերջին տեղը։