«Շտուտգարտի» հարձակվողը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Իշամեղուները» Գվինեայի հավաքականի խաղացողի համար կվճարեն 17,5 միլիոն եվրո, որը նախատեսված է Գիրասիի պայմանագրով։

2023/24 մրցաշրջանում Գիրասին Բունդեսլիգայում խփեց 28 գոլ՝ ռմբարկուական պայքարում զիջելով միայն «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին։