Ռոնալդոն նշել է, որ ֆուտբոլը դարձել է ձանձրալի, ուստի նախընտրում է թենիսը

Ռոնալդոն ասել է, որ ֆուտբոլը դարձել է ձանձրալի, ուստի նախընտրում է թենիսը։

Մադրիդի «Ռեալի», «Ինտերի» և Բրազիլիայի նախկին հարձակվողը մասնակցել է թենիսի մարզիչ Պատրիկ Մոուրատօղլուի ակադեմիայում տեղի ունեցած միջոցառմանը։

«Այսօր ես թենիսն ավելի շատ եմ սիրում, քան ֆուտբոլը։ Սա անհավանական է: Ես այլևս չեմ կարող ֆուտբոլ դիտել, հիմա այնքան ձանձրալի է: Բայց ես կարող եմ հինգ ժամ հատկացնել թենիս դիտելուն։

Ես մարզվում եմ շաբաթը երեք անգամ և արդեն շատ մրցունակ եմ։ Իմ խաղը օրեցօր ավելի լավն է դառնում, բացառությամբ բեքհենդի»,- ասել է Ռոնալդուն: