Ռոմելու Լուկակուն նոր մրցաշրջանում կարող է միլանյան ակումբում խաղալ

«Միլանը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով։

«Ռոսոներիների» գլխավոր թիրախը «Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն էր, սակայն նրա գործակալ Կիա Ջորաբչյանի ֆինանսական պահանջները դժվարացնում են գործարքը:

«Միլանը» կրկին դիմել է Բելգիայի հավաքականի 31-ամյա հարձակվողի թեկնածությանը։ Արդեն շփումներ են եղել լոնդոնցիների հետ, մոտ ապագայում նախատեսվում են բանակցություններ նաև «Չելսիի» ֆուտբոլիստի գործակալի հետ։ Միլանցիները ցանկանում են հասկանալ, թե ինչ պայմաններում է հնարավոր տրանսֆերը։

Իտալական ակումբը հետաքրքրված է Ռոմելուի վարձակալությամբ, սակայն «ազնվականները» ցանկանում են խաղացողի համար զգալի գումար ստանալ: Նախկինում խոսվում էր 45 միլիոն եվրոյի մասին։

Բելգիացի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Նապոլին» և ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, սակայն նեապոլցիները դեռ չեն կարգավորել իրավիճակը Վիկտոր Օսմիհենի ապագայի հետ կապված։

Լուկակուն իր վերջին մրցաշրջանն անցկացրել է «Ռոմայում»՝ խփելով 13 գոլ Ա Սերիայում: