Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, թե արդյոք Կրիշտիանու Ռոնալդուն կխաղա Վրաստանի դեմ

Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն Վրաստանի դեմ խաղալու է առաջին րոպեներից։

Պորտուգալիան, որն արդեն դուրս է եկել EURO-2024-ի 1/8 եզրափակիչ, այսօր 3-րդ տուրում կխաղա Վրաստանի հետ։

«Մենք պատրաստվում ենք հաղթանակի։ Մեկնարկային կազմում շատ կարևոր խաղացողներ կլինեն։ Դիոգու Կոշտան խաղադաշտ դուրս կգա առաջին րոպեներից, քանի որ չեմ սիրում փոխարինել դարպասապահներին: Ավագը՝Ռոնալդուն, նույնպես կլինի մեկնարկային կազմում։

Մեծ փոփոխություններ չեն լինի, կլինի մրցունակ թիմ։ Վրաստանը հիանալի պաշտպանություն ունի և կարող է լավ հակագրոհել։

Պորտուգալիան EURO-2024-ում հաղթելու հավակնորդ է, բայց ոչ ֆավորիտ. 1/8 եզրափակիչի մրցակիցը նշանակություն չունի»,- ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտինեսը։