Ֆիլ Ֆոդենը Անգլիայի հավաքականի վերջին 10 խաղում ոչ մի օգտակար գործողությամբ աչքի չի ընկել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Անգլիայի հավաքականի կազմում 10 խաղում անընդմեջ ոչ մի օգտակար գործողությամբ աչքի չի ընկել։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ի նախօրեին Անգլիայի հավաքականն անցկացրել է EURO-2024-ի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը։ Գարեթ Սաութգեյթի թիմը հանդիպել է Սլովենիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։

EURO-2024-ի խմբային փուլի երեք տուրից հետո Անգլիայի հավաքականը վաստակեց հինգ միավոր և գրավեց առաջին տեղը C խմբում։