Մայքլ Օլիսն այս շաբաթ բուժզննում կանցնի գերմանական գրանդում

Մյունխենի «Բավարիան» այս շաբաթ կհայտարարի «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստ Մայքլ Օլիսի տրանսֆերը։

22-ամյա վինգերն այս շաբաթ բուժզննում կանցնի մյունխենյան ակումբում, իսկ հետո պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականի ամառը։

Տրանսֆերի գումարը կկազմի 60 մլն եվրո, գործարքում ներառված են բոնուսներ, հայտնում է Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի համար պայքարում էին նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում Մայքլը անցկացրել է 19 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։