Լիոնել Մեսսին մկանային վնասվածք է ստացել

COPA AMERICA-ի խմբային փուլի խաղում Արգենտինան 1։0 հաշվով հաղթեց Չիլիին։

Այս խաղում Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ցավեր է զգացել աջ ոտքի մկանային հատվածում։ Այս մասին նա հայտարարեց խաղից հետո։

«Ի՞նչ գիտեմ այս պահին։ Ոտքս ինձ մի փոքր անհանգստացրեց, բայց կարողացա ավարտել խաղը։ Հուսով եմ, որ դա լուրջ բան չէ:

Առաջին խաղակեսի սկզբում էր, որ ինձ համար դժվարացավ։ Անհանգստության պատճառով դժվարանում էի ազատ տեղաշարժվել։ Վաղը ես կտեսնեմ, թե ինչ պետք է անեմ դրա հետ կապված»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը: