Կիլիան Մբապպեն հայհոյել է Ռոբերտ Լևանդովսկուն՝ քթին հարվածելու պատճառով

Ֆրանսիայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հետ (1:1)։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում խաղային դրվագներից մեկում Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ձեռքով հարվածել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի դեմքին։

Այս արարքը մեծապես անհանգստացրել է հենց Մբապպեին, քանի որ նա մրցաշարի մեկնարկում քթի կոտրվածքի պատճառով խաղում է հատուկ պաշտպանիչ դիմակով։

RMC Sport թերթը միջադեպից հետո ներկայացրել է Կիլիանի խոսքերի սղագրությունը, որոնք ներառվել են հիմնական հեռարձակման մեջ։

Նշվում է, որ Մբապպեն հստակ ասել է «շան որդի»։