Խոսելուն «Ռեալից» կհեռանա մի ակումբ, որտեղ 10 անգամ ավելի կվաստակի

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական հարձակվող Խոսելուն կարող է շահավետ պայմանագիր կնքել Քաթարի առաջնության ակումբի՝ «Ալ-Ղարաֆան»։

Todofichajes-ի լրագրողների տեղեկություններով՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը 34-ամյա հարձակվողին կգնի կատալոնական «Էսպանյոլից», ապա կվաճառի Քաթարին։ Խոսելուն եռամյա աշխատանքային պայմանագիր կստորագրի «Ալ-Ղարաֆայի» հետ, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 8 միլիոն եվրո, ինչը տասն անգամ ավելի է, քան նրա ներկայիս աշխատավարձը «Ռեալում»: Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Խոսելուն մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։