Ջորդան Պիկֆորդը Անգլիայի հավաքականի պատմության մեջ դարձավ ռեկորդակիր

Երեկ՝ հունիսի 26-ին, Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը 11-րդ անգամ դարպասն անառիկ է պահել խոշոր մրցաշարում։ Անգլիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ՝ 0։0։ Այսպիսով, Պիկֆորդը դարձավ Անգլիայի հավաքականի ռեկորդակիր դարպասապահը Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում անառիկության ցուցանիշով։

Ջորդան Պիկֆորդը շրջանցել է Պիտեր Շիլթոնին, ով խոշոր մրցաշարերում 10 անգամ անառիկ է պահել իր դարպասը։

Եվրոպայի առաջնությունը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։