Հայտնի է, թե որտեղ կարող է անցկացվել Աշխարհի 2030 թվականի առաջնության եզրափակիչը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ( ՖԻՖԱ ) ցանկանում է 2030 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչն անցկացնել Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, հայտնում է իսպանական Marca առցանց հրատարակությունը։

ԱԱ-2030-ի եզրափակիչ մասը նախատեսված է անցկացնել ամռանը Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։ Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը կհյուրընկալեն մրցաշարի մեկական բացման հանդիպում։ 2030 թվականի Աշխարհի առաջնությունը տեղի կունենա պատմության մեջ առաջին Աշխարհի առաջնությունից ուղիղ հարյուր տարի անց:

Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է, որը եզրափակչում հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ Աշխարհի 23-րդ առաջնությունը կանցկացվի 2026 թվականին, որը կհյուրընկալեն ԱՄՆ-ը, Մեքսիկան և Կանադան։ Մրցաշարի եզրափակիչ մասը կտևի մեկ ամսից մի փոքր ավելի՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Եզրափակիչը կկայանա Ամերիկայի Միացյալ Նահանգների MetLife ստադիոնում։