Հայտնի է, թե երբ Յոզուա Կիմիխը կհեռանա «Բավարիայից»

Յոզուա Կիմիխը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բավարիայից»։

Կիսապաշտպանի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այժմ «ամեն ինչ ցույց է տալիս, որ Յոզուան կհեռանա թիմից 2024 կամ 2025 թվականներին», հաղորդում է Bulinews-ը՝ հղում անելով Bild-ին:

«Բավարիան» նախընտրում է այս տարի խաղացողին վաճառել 30-40 միլիոն եվրոյով, քան նրան անվճար բաց թողնել: Եթե ​​ակումբը համապատասխան առաջարկներ չստանա, ապա Կիմիխը կմնա թիմում ևս մեկ մրցաշրջան։

Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, խաղացողը պատրաստ է միայն մտածել թոփ-ակումբ տեղափոխվելու մասին, օրինակ՝ «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Ռեալ» կամ «Բարսելոնա»:

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Կիմիխը 28 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։