Հոլանդիան 2012 թվականից ի վեր առաջին անգամ այսպիսի արդյունք գրանցեց

EURO-2024-ի D խմբի 3-րդ տուրում Ավստրիայի հավաքականին պարտվելուց հետո Հոլանդիայի հավաքականը 2012 թվականից ի վեր առաջին անգամ պարտվեց խոշոր մրցաշարի խմբային փուլում։

Հիշեցնենք, որ Ավստրիայի եւ Հոլանդիայի հավաքականների հանդիպումը կայացել է նախօրեին՝ հունիսի 25-ին։ Խաղը կայացել է Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում»։ Հանդիպումն ավարտվել է Ավստրիայի հավաքականի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները EURO-2024-ում D խմբում մրցում են Ֆրանսիայի և Լեհաստանի հետ: Այս հանդիպումից հետո ավստրիացիները վաստակեցին վեց միավոր և մրցաշարի խմբային փուլն ավարտեցին առաջին տեղում: Հոլանդիան վաստակեց չորս միավոր և երրորդ տեղով նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: