Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. «Մենք ավելին ենք ուզում»

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը կիսվել է EURO-2024-ի Պորտուգալիայի հետ խաղից իր սպասելիքներով։

«Միայն այս մրցաշարին մասնակցելը մեծ ձեռքբերում է մեզ համար։ Եթե ​​մինչ մրցաշարն ինչ-որ մեկն ասեր, որ վերջին տուրից առաջ մենք դեռ խմբից դուրս գալու հնարավորություն կունենանք, ես ուրախությամբ կհամաձայնեի դրան։ Բայց հիմա մենք ավելին ենք ուզում, և դա միանգամայն բնական է։

Պորտուգալիան ֆանտաստիկ թիմ ունի՝ բազմաթիվ բարձրակարգ խաղացողներով, բայց քանի դեռ մենք խմբից դուրս գալու նվազագույն շանսեր ունենք, ես և իմ բոլոր խաղացողները մինչև վերջ կերազենք դրա մասին»,- ՈւԵՖԱ-ն մեջբերում է Սանյոլի խոսքերը։