EURO-2024-ի C խումբը ռեկորդ է սահմանել

Երեքշաբթի օրը՝ հունիսի 25-ին, կայացան EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Անգլիա – Սլովենիա և Դանիա – Սերբիա հանդիպումները։

Երկու խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։

Ըստ Opta-ի՝ այս թիմերը խմբային փուլի ընթացքում ոչ-ոքիների քանակով Եվրոպայի առաջնության ռեկորդ է սահմանել։ Ընդհանուր առմամբ թիմերը ոչ-ոքի են խաղացել 5 անգամ (6 հանդիպումներից):

Նրանք կրկնեցին նաեւ մրցաշարի հակառեկորդը գոլերի քանակով՝ 7։