Գարեթ Սաութգեյթ. «Մենք ավելի լավն ենք դարձել, մեզ պակասում են գոլերը»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրում Սլովենիայի հետ ոչ-ոքիից (0:0) և խմբում առաջին տեղից փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո մեկնաբանել է խաղը։

«Կարծում եմ, որ մենք շատ ենք կատարելագործվել գնդակով խաղալու հարցում: Բայց մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Մեզ պակասում էր սրությունը մրցակցի դարպասի դիմաց։ Կարծում եմ՝ փոխարինման դուրս եկած խաղացողները լավ խաղացին։ Հասկանում եմ երկրպագուների արձագանքը, բայց մենք ծանր պայմաններում ենք խաղում։

Անկախ նրանից, թե ում հետ կխաղանք փլեյ-օֆֆում, մեզ համար դժվար կլինի։ Մրցաշարից առաջ շատ խնդիրներ ունեինք։ Բայց ես կարծում եմ, որ այն, թե ինչպես մենք խաղացինք պաշտպանությունում, լավատեսության և հետագա զարգացման մեծ հիմք է տալիս: Մենք հնարավորություններ ստեղծեցինք, պարզապես պետք է դրանք օգտագործել»,- ասել է Սաութգեյթը ITV-ի եթերում: