EURO-2024. Գոլազուրկ հանդիպումներ C խմբում

EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրում մրցեցին Անգլիայի և Սլովենիայի հավաքականները։ Հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։

Խմբի մյուս զուգահեռ խաղում Դանիայի հավաքականը մրցեց Սերբիայի հետ։ Թիմերը կրկին չպարզեցին հաղթողին, խաղը ավարտվեց՝ 0:0 հաշվով։

Այսպիսով, Անգլիայի հավաքականը C խմբում 5 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը։ Սլովենիայի և Դանիայի հավաքականները կիսում են 2-3-րդ տեղերը։ Սերբիան երկու միավորով վերջինն է խմբում և լքում է մրցաշարը։